Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոն

Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոն
26.02.2013 | 13:02

Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-11-ին և նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Բրիտանական ֆիլմերը երևանյան ցուցադրությունից հետո («Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններ) կներկայացվեն նաև Գորիսում, Աշտարակում և Հրազդանում:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, Անդրեա Առնոլդի «Ակվարիում» ֆիլմով:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև հայ ռեժիսորների` ջրի սակավության խնդիրներին նվիրված կարճամետրաժ ֆիլմերը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանի տեղեկացմամբ` հայ ռեժիսորներն իրենց աշխատանքները նկարահանել են ամիսներ առաջ Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ+H20» կինոմրցույթի շրջանակում: Նրա խոսքով՝ մինչ այս պահը մասնակցության հայտ է ներկայացրել 8 ռեժիսոր (Դավիթ Օհանջանյան, Վահան Խաչատրյան, Արմեն Ռոնով, Նարինե Գևորգյան և այլք): Մրցույթի ֆիլմերը կցուցադրվեն նաև «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Լավագույն ֆիլմերի հեղինակները կպարգևատրվեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ